29.03.2021

Մեր երեխաների արդյունքները Հայաստանի առաջնության կիսաեզրափակիչ փուլում

Հայաստանի շախմատի ակադեմիայում ավարտվեց Հայաստանի առաջնության կիսաեզրափակիչ փուլը։ Կանոնակարգը ՝ նախորդ հոդվածում։

Ներկայացնենք մեր մարզի երեխաների արդյունքները ըստ տարիքային խմբերի։

Մինչև 8 տարեկաններ

Մինչև 8 տարեկանների խմբում մրցաշարն անցկացվում էր 7 տուրով։ Արտաշես Մարտիրոսյանը վերջին խաղում ոչ-ոքի արեց և վաստակեց 3,5 միավոր։ Մաքսիմ Ապելյանը, չնայած վերջին տուրում կրած պարտությանը, մրցաշարի կարևորությունը հաշվի առնելով, լրացրեց 4-րդ կարգի 1 բալ։ Սամվել Ալեքսանյանը վաստակել է 2,5 միավոր։

Մինչև 10 տարեկան տղաներ

Մինչև 10 տարեկանների խմբում Կարեն Եսայանը 6,5 միավորով կիսեց 2-5 տեղերը և լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո զբաղեցրեց մրցանակային 3-րդ տեղը։ Խաչատուր Եղիազարյանի եզրափակիչ հաղթարշավը թույլ չտվեց մտնել առաջին 5 մասնակիցների ցանկ։ Նա, ցավոք, եզրափակչի ուղեգիր չի նվաճում, բայց լրացնում է 2-րդ կարգ։ Եզրափակչի ուղեգրին շատ մոտ էր նաև Ներսես Ֆահրադյանը, սակայն նա պարտվեց վեջին տուրում։ Դավիթ Գրիգորյանը։ Սահակ Ասատրյանը և Արամ Խաչատրյանը վաստակեցին 5-ական միավոր։

Մինչև 12 տարեկան տղաներ

Մինչև 12 տարեկան տղաների խմբում վեդեցի Դավիթ Դավթյանը վաստակեց 6,5 միավոր, գրավեց մրցանակային երրորդ հորիզոնականը և նվաճեց երզափակիչ փուլի ուղեգիր։ Ալեն Պողոսյանը վաստակել է 6 միավոր, Ալեն Գրիգորյանը՝ 5, Ժորա Պաչատրյանը՝ 4,5, Հակոբ Հայրապետյանը՝ 4 և Հայկ Հովհաննիսյանը՝ 3,5 միավոր։

Մինչև 14 տարեկան տղաներ

Մինչև 14 տարեկան տղաների խմբում Վիլիկ Առաքելյանը և Ռուբեն Աթանեսյանը վաստակեցին 4,5 միավոր, Սարգիս Գալստյանը՝ 4 միավոր։

Մինչև 16 տարեկան տղաներ

Մինչև 16 տարեկան տղաների պայքարում Գոռ Հարությունյանը վաստակեց 6 միավոր և անցողիկ տեղից ետ մնաց 0,5 միավոր։ Նարեկ Մանուկյանը վաստակել է 3,5 միավոր, Ռաֆիկ Կալիջյանը՝ 2,5։ Դենիս Առաքելյանը դուրս է եկել մրցաշարից։

Մինչև 10 տարեկան աղջիկներ

Մինչև 10 տարեկան աղջիկների խմբի մրցաշարը նույնպես անցկացվում էր 7 տուրով։ Մանե Մարտիրոսյանին և Մագդա Աթանեսյանին կես միավոր չհերիքեց եզրափակչի ուղեգիր նվաճելու համար։ Իրենք վաստակեցին 4,5 միավոր։ Ամելի Պողոսյանը վաստակեց 3,5 միավոր։

Այնուամենայնիվ, մեր 3 շախմատիստուհիներն էլ լրացրեցին 3-րդ կարգ։

Մինչև 12 տարեկան աղջիկներ

Մինչև 12 տարեկան աղջիկների խումբը բաժանված է երկու ենթախմբի, որոնցից յուրաքանչյուրում մեր մարզը ներկայացնում է մեկական շախմատիստուհի։ Առաջին խմբում Գայանե Խաչատրյանը վաստակեց 2 միավոր, երկրորդ խմբում Գոհար Սանասարյանը վաստակել է 3 միավոր։

Մինչև 14 տարեկան աղջիկներ

Մինչև 14 տարեկան աղջիկների խմբում Լիդյա Խաչատրյանը վաստակեց 5 միավոր, Վիոլետա Եսայանը՝ 4,5 միավոր։

Ամփոփում

Այսպիսով, եզրափակչի ուղեգիր նվաճած մեր շախմատիստներն են․

  • Կարեն Եսայան
  • Դավիթ Դավթյան

Հավելենք, որ մինչև 16 տարեկանների խմբում եզրափակչի ուղեգիր ունի նաև Արշակ Մելքոնյանը

Կարգեր լրացրած շախմատիստներն են․

  • Մաքսիմ Ապելյան՝ 4-րդ կարգի բալ
  • Խաչատուր Եղիազարյան՝ 2-րդ կարգ
  • Մանե Մարտիրոսյան՝ 3-րդ կարգ
  • Մագդա Աթանեսյան՝ 3-րդ կարգ
  • Ամելի Պողոսյան՝ 3-րդ կարգ

Շնորհավորում ենք եզրափակիչ անցած և կարգեր լրացրած մասնակիցներին, իրենց ծնողներին և մարզիչներին՝ Միքայել Մարտիրոսյանին, Երվանդ Գաբրիելյանին և Բախշի Նագդալյանին: