20.04.2021

Մեր Մարզի շախմատիստների մասնակցությունը որակավորման մրցաշարերին

Երկրորդ կարգի մրցաշար

Ապրիլի 19-ից Արաբկիրի շախմատի դպրոցում մեկնարկեց 2-րդ կարգի որակավորման մրցաշարը, որին մասնակցում են հետևյալ շախմատիստները և 2-րդ տուրից հետո ունեն հետևյալ արդյունքները՝

  • Ոսկանյան Արթուր` 2 միավոր (մարզիչ ՝ Բարսեղյան Նարեկ)
  • Հայրապետյան Էդվարդ, Հովակիմյան Խաչիկ, Գրիգորյան Դավիթ` 1,5 միավոր (մարզիչ ՝ Բախշի Նագդալյան)
  • Դավիթ Պողոսյան՝ 1,5 միավոր(մարզիչ՝ Երվանդ Գաբրիելյան)
  • Մարտիրոսյան Նարեկ 1 միավոր (մարզիչ ՝ Բախշի Նագդալյան)
  • Մարտիրոսյան Արտաշեսը առայժմ միավոր չի վաստակել։(Մարզիչ ՝ Բախշի Նագդալյան)։

Երրորդ կարգի մրցաշար

Այսօրվանից Կենտրոնի շախմատի դպրոցում մեկնարկել է 3-րդ կարգի որակավորման մրցաշար։

Մեկնարկային տուրում հաղթանակ են տարել Ալեքսանյան Ավետը, Գալստյան Արթուրը և Միքայելյան Գեղամը, Ավագյան Նարեկը իր պարտիան ավարտել է խաղաղ ելքով, իսկ Եգորյան Սուրենը պարտվել է(մարզիչ ՝ Բախշի Նագդալյան)։

Հաջողություն մաղթենք մեր մասնակիցներին հետագա խաղերում։