19.03.2021

Արարատի մարզի նոր պրոֆեսիոնալ շախմատիստները

Հայաստանի շախմատի ակադեմիայում ավարտվեց 1-ին կարգի որակավորման մրցաշարը։ 76 շախմատիստ պայքարում էին պրոֆեսիոնալների շարքերը համալրելու համար։ Մրցաշարի հաղթող դարձավ Ռաֆայել Վահանյանի անվան դպրոցի սան և միաժամանակ Թովմաս Հովհաննիսյանի աշակերտ Ռաֆիկ Կալիջյանը, ով 9 հնարավորից վաստակեց 8 միավոր։ Երրորդ հորիզոնականը զբաղեցրեց Միքայել Մարտիրոսյանի աշակերտ Ժորա Խաչատրյանը, ով վաստակեց 6,5 միավոր և լրացրեց առաջին կարգի երկրորդ բալը։

Առաջին կարգի բալ լրացրեցին Գևորգ Կրմենյանը(6 միավոր) ու Լիդյա և Ժորա Խաչատրյանները(6,5-ական միավոր)(մարզիչ՝ Միքայել Մարտիրոսյան), ովքեր շատ պարտիաներ էին խաղացել 1-ին կարգի բալ ունեցող մրցակիցների դեմ։

Շնորհավորում ենք մեր մարզիկներին, իրենց ընտանիքին և մարզիչներին։

Ընդհանուր առմամբ Արարատի մարզը ներկայացրել է 9 շախմատիստ՝

  • Ռաֆիկ Կալիջյան — 8 միավոր
  • Ժորա Խաչատրյան — 6,5 միավոր
  • Լիդյա Խաչատրյան — 6,5 միավոր
  • Գևորգ Կրմենյան — 6 միավոր
  • Կարեն Եսայան — 4,5 միավոր
  • Վիլիկ Առաքելյան — 4 միավոր
  • Ներսես Ֆահրադյան — 4 միավոր
  • Արամ Խաչատրյան — 3,5 միավոր
  • Վիոլետա Եսայան — 3,5 միավոր