21.05.2021

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 15-րդ օլիմպիադայի Մասիսի տարածաշրջանի մրցաշարը

ՀՀ դպրոցականների շախմատի 15-րդ օլիմպիադայի Մասիսի տարածաշրջանի մրցաշարում հաղթեցին Մասիսի 3-րդ դպրոցը ներկայացնող շախմատիստները՝ Գրիգորյան Ալեն, Հովհաննիսյան Հայկ, Եսայան Կարեն և Եսայան Վիոլետա։ Շնորհավորում ենք Մասիսի 3-րդ դպրոցի թիմին ու հաջողություն մաղթում աշնանն անցկացվելիք մարզային փուլում։ Բավականին հաջող հանդես եկան և համապատասխանաբար 2-րդ և 3-րդ տեղերը գրավեցին Մասիսի 2-րդ և Մասիսի 1-ին դպրոցների շախմատիստները։