31.10.2021

Մասիսի N3 հ/դ 15-րդ դպրոցական շախմատի հանրապետական օլիմպիադայում գրավել է 5-րդ հորիզոնականը

Ավարտվեց Հայաստանի դպրոցական շախմատի հանրապետական օլիմպիադան, որտեղ մասնակցում էին Հայաստանի բոլոր մարզերի և Երևանի ուժեղագույն թիմերը։

Արարատի մարզը ներկայացնում էր Մասիս քաղաքի N3 դպրոցը հետյալ կազմով՝

  1. Ալեն Գրիգորյան
  2. Հայկ Հովհաննիսյան
  3. Կարեն Եսայան
  4. Վիոլետա Եսայան

Թիմի ղեկավար՝ Միքայել Մարտիրոսյան

15 տուրի արդյունքում մեր թիմը գրավեց 5-րդ հորիզոնականը՝ տոնելով 8 հաղթանակ, կրելով 5 պարտություն և 2 մրցամարտ ավարտելով խաղաղությամբ։

Թիմում լավագույն արդյունքը ցույց է տվել Վիոլետա Եսայանը, ով աղջիկների պայքարում 15 հնարավորից վաստակել է 12 միավոր։ Տղաներից Վիոլետայի եղբայր Կարեն Եսայանը 3-րդ խաղատախտակի վրա խաղալով վաստակել է 8․5 միավոր, 2-րդ խաղատախտակի վրա խաղացող Հայկ Հովհաննիսյանը վաստակել է 8 միավոր, իսկ ուժեղագույն 1-ին խաղատախտակի վրա Ալեն Գրիգորյանը վաստակել է 6 միավոր։

Հավելենք, որ բացի օլիմպիադայից մասնակիցների համար կազմակերպվել են էքսկուրսիաներ։