14.02.2021

Ինչպես միանալ մեր lichess-ի ակումբին

Արարատի մարզի շախմատի ֆեդերացիայի կողմից կազմակերպվող օնլայն անհատական ու թիմային մրցաշարերին մասնակցելու համար միացեք lichess.org կայքում գործող մեր ակումբին։ Ակումբին միանալ կարող են միայն Արարատի մարզը ներկայացնող ինչպես պրոֆեսսիոնալ շախմատիստները, այնպես էլ շախմատասերները (ծնողներ կամ ուղղակի շախմատի սիրահարներ), ովքեր իրենց պրոֆիլում ավելացրել են իրենց իրական անունը, ազգանունը և բնակավայրը։

Այս կանոնները գործում են թիմի բոլոր անդամների համար։ Ովքեր արդեն թիմում են, խնդրում ենք կատարել ստորև նշված քայլերը թիմից դուրս չմնալու համար։ Ստորև ներկայացնենք մանրամասն բացատրություն․

Գրանցում կայքում

Կայքում գրանցվելու համար այցելում ենք lichess.org կայք: Կբերի հետևյալ տեսքով էջը։

Վերևի աջ անկյունում սեղմում են «Войти» և հայտնվում հետևյալ էջի վրա։

Այս էջում սեղմում ենք «Регистрация», լրացնում դաշտերը և գրանցվում։

Պրոֆիլի լրացում

Գրանցվելուց հետո անհրաժեշտ է լրացնում պրոֆիլի դաշտերը։ Անցնում ենք հղումով և հայտվնում այս էջում։

Լրացնում ենք կարմիր ուղղանկյունների մեջ վերցված դաշտերը՝ անուն, ազգանուն, բնակավայր, էջը թերթում մինչև վերջ և պահպանում։

Այնուհետև անցնում ենք հղումով և ձախ կողմում տալիս թիմին միանալու հայտ։ #1 քայլից խնդիրը լուծելուց հետո Ձեր հայտը կհայտնվի մեզ մոտ, պրոֆիլը ստուգելուց հետո կընդունենք։

Շախմատիստների նույնականացման նպատակն է անմիջապես ճանաչել յուրաքանչյուր պրոֆիլում գտնվող շախմատիստին, ինչը կհեշտացնի հաջողությունների լուսաբանումը, ինչպես նաև կտրուկ կնվազեցնի հնարավոր խարդախության(չիտերության) հավանականությունը։