13.01.2022

Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 2-րդ տուրում Հայկ Մարտիրոսյանը ոչ-ոքի է խաղում Շանթ Սարգսյանի հետ

Հայստանի բարձրագույն խմբի առաջնության երկրորդ տուրում Հայկ Մարտիրոսյանը սևերով խաղաց Շանթ Սարգսյանի հետ, ով առաջին տուրում ոչ-ոքի է արել Մանուէլ Պետրոսյանի հետ։

Սկզբնախաղը դեռ չավարտած Շանթը ֆիգուրի զոհաբերություն կատարեց, ինչը իրեն երկարատև դիրքային առավելություն կտար։ Չցանկանալով պասիվ պաշտպանվել՝ Հայկը երկու քայլ անց հետ զոհաբերեց ֆիգուրը, սակայն դա հավասարության չբերեց։

Սպիտակները վերջնախաղում ունեին զինվորի առավելություն, իրենց օգտին էր նաև սևերի թույլ զինվորները, որպես փոխհատուցում Հայկը ուներ ակտիվ խաղաքարեր։ Այնուամենայնիվ, այս դիրքում հաղթել կարող էին միայն սպիտակները։

Փղերի փոխանակումից հետո ոչ-ոքիի շանսերը ավելի մեծացան, քանի որ նավակային վերջնախաղում զինվոր իրացնելը շատ դժվար է։ Հայկին հաջողվեց ակտիվ դիրքում կանգնեցնել նավակը և հակախաղ ստեղծել։ Անցողիկ զինվորի կորստից հետո կողմերը հաշտություն կնքեցին։

Երրորդ տուրում Հայկը սպիտակներով կխաղա Մանուէլ Պետրոսյանի հետ։