20.02.2021

Բարձրագույն խմբի 4-րդ ու 5-րդ տուրի արդյունքները

Երեկ Հովհաննես Գաբուզյանը շարունակում էր իր հաղթարշավը։ Հովհաննեսին չկարողացավ դիմադրել նաև Հայաստանի 2018 թվականի չեմպիոն Հայկ Մարտիրոսյանը։

Երեկվա անհաջողությունից հետո Հայկ Մարտիրոսյանը փորձում էր ամեն կերպ հաղթել Շանթին։ Մի քանի ժամվա ընթաքում մեր երիտասարդների ընկերությունը ընդհատվեց, և իրենք կատաղի պայքար սկսեցին խաղատախտակի առջև։ Որակի զոհաբերությամբ սպիտակները փորձեցին գրոհ սկսեցին, սակայն սևերը ժամանակին որակը հետ տվեցին ու անցան հակագրոհի։ Մի քանի անգամ ոչ-ոքիից հրաժարվելուց հետո կողմերը հաշտություն կնքեցին։

Վաղը հանգստյան օր է։ Երկուշաբթի Հայկը սևերով կխաղա Ռոբերտ Հովհաննիսյանի դեմ։