24.04.2024

Հայկ Մարտիրոսյանը հաղթեց Կարեն Ասրյանի հիշատակին նվիրված բլից մրցաշարում

Ապրիլի 23-ին տեղի ունեցավ Կարեն Ասրյանի հիշատակին նվիրված բլից մրցաշարը, որին մասնակցեց նաև մեր մարզի առաջատար Հայկ Մարտիրոսյանը։

Հայկը 9 խաղում տոնեց 7 հաղթանակ և ևս 2 խաղ ավարտեց ոչ-ոքի՝ դառնալով մրցաշարի միանձնյա հաղթող։

Շնորհավորում ենք Հայկին և մաղթում նորանոր հաջողություններ։