30.12.2022

Հայկ Մարտիրոսյանը Աշխարհի բլից առաջնության բրոնզե մեդալակիր

Ղազախստանում ավարտվեց Աշխարհի բլից առաջնությունը, որին մասնակցեցին աշխարհի ուժեղագույն շախմատիստները։

Հայաստանը ներկայացնող շախատիստներից Հայկ Մարտիրոսյանը անհաջող մեկնարկեցից հետո կարողացավ հոյակապ հանդես գալ և առաջնության երկրորդ օրը գտնվեց առաջատարների շարքում։

Ընդհանուր 21 պարտիայից Հայկը հաղթեց 14-ում, ոչ-ոքի խաղաց 2-ում և կրեց 5 պարտություն՝ 15 միավորով գրավելով 3-րդ տեղը՝ 1 միավոր զիջելով միայն Մագնուս Կարլսենին և լրացուցիչ ցուցանիշներով զիջելով Հիկարու Նակամուրային։

Շնորհավորում ենք Հայկին և մաղթում ավելի մեծ հաջողություններ գալիք տարում։

Հայկի պարտիաներն ու ֆոտոշարքը կլինի ավելի ուշ։