28.01.2021

Տղամարդկանց 1-ին խմբի մրցաշարի կեսն ավարտվեց

Ինչպես նշվել էր նախորդ հոդվածում, Աննա Սարգսյանն ու Արշակ Մելքոնյանը մասնակցում են Հայաստանի տղամարդկանց առաջին խմբի մրցաշարին։ Երկու շախմատիստի համար էլ սա առաջին ելույթն էր այս մրցաշարում։ Ներկայացնենք արդյունքները 6 տուրից հետո։

Աննա Սարգսյան

Հայաստանի ուժեղագույն կին շախմատիստուհիներից մեկը դժվարությամբ մեկնարկեց տղամարդկանց մրցաշարում։ Առաջին տուրում Արման Միքայելյանին պարտվելուց հետո Աննան ոչ-ոքի խաղաց մեր մարզի մյուս ներկայացուցիչ Արշակ Մելքոնյանի հետ, սակայն հետագայում կրկին անհաջող ելույթ ունեցավ։ Ընդմիջումից առաջ մեր շախմատիստուհուն հաջողվեց սպիտակներով հաղթել Էմին Օհանյանին։ Ստորև Ներկայացնենք մրցաշարի պարտիաները․

Միքայելյան 1 - 0 ՍարգսյանՍարգսյան 1/2 - 1/2 ՄելքոնյանԴավթյան 1 - 0 ՍարգսյանՍարգսյան 0 - 1 ՎարդանյանԲաբուջյան 1 - 0 ՍարգսյանՍարգսյան 1 - 0 Օհանյան

Արշակ Մելքոնյան

15-ամյա Արշակը նույնպես մրցաշարը սկսեց պարտությամբ, սակայն հետագայում կարողացավ ուղղել իրավիճակը և ոչ-ոքիների շարք գրանցել։ Այս պահի դրությամբ պատանի շախմատիստի վարկանիշը բարձրացված է 47,6 կետով։ Ներկայացնենք Արշակի պարտիաները․

Հարությունյան 1 - 0 ՄելքոնյանՍարգսյան 1/2 - 1/2 ՄելքոնյանՄելքոնյան 1/2 - 1/2 ՎարդանյանՕհանյան 1/2 - 1/2 ՄելքոնյանՄելքոնյան 0 - 1 ՂարիբյանՀայրապետյան 1/2 - 1/2 Մելքոնյան