26.12.2021

Հայկ Մարտիրոսյանը դարձավ Հայաստանի շախմատի ակադեմիայի գավաթի 2021 եզրափակիչ մրցաշարի հաղթող։

Հայաստանի շախմատի ակադեմիայում ավարտվեց շախմատի ակադեմիայի գավաթ արագ շախմատի մրցաշարը։

Մրցաշարում գերազանց հանդես եկավ ՄԳ Հայկ Մարտիրոսյանը, ով 9 հնարավորից վաստակեց 7,5 միավոր և դարձավ մրցաշարի հաղթող։

Կանանց հաշվարկում լավագույն արդյունք գրանցեց ՄՎ Աննա Սարգսյանը։

Շնորհավորում ենք մեր տիտղոսակիր շախմատիստներին և մաղթում նորանոր հաղթանակներ