Հայաստանի հավաքականի 5-րդ մասնակցին որոշելու համար Հայաստանի շախմատի ֆեդերացիան կազմակերպեց լրացուցիչ մրցաշար 4 գլխավոր հավակնորդների միջև։ Մրցաշարն անցկացվում էր 2 շրջանով։ Ցավոք, առողջական խնդիրների պատճառով Արման Փաշիկյանը նախ շատ անհաջող մեկնարկեց, իսկ հետագայում նաև ստիպված եղավ դուրս գալ մրցաշարից։ Ներկայացնենք մրցաշարի պարտիաները։
Տուր 1
Առաջին տուրում Մանուէլ Պետրոսյանը սպիտակներով հաղթեց առողջական վատ վիճակում գտնվող Արման Փաշիկյանին։ 28-րդ քայլին զինվորի զոհաբերության շնորհիվ Մանուէլը կարողացավ փոքր ուժերով գրոհ սկսել։ Արդեն ծանր դիրքում Արմանը չնկատեց կրկնակի հարվածով նակավի կորուստը։
Հայկ Մարտիրոսյանի և Սամվել Տեր-Սահակյանի պարտիան ընթացավ համառ, բայց հավասար պայքարում։
Տուր 2
Երկրորդ տուրում Արման Փաշիկյանը վերցրեց Հայկի թունավոր զինվորը և սկզբնախաղում մնաց առանց որակի։ Հետագա խաղը ընթացավ սպիտակների մեծ առավելությամբ։
Զուգահեռ խաղում Սամվել Տեր-Սահակյանը չկարողացավ իրացնել առավելությունը և ստիպված եղավ համաձայնվել ոչ-ոքի։
Այս խաղից հետո Արման Փաշիկյանը դուրս եկավ մրցաշարից, և պայքարը շարունակեցին Հայկը, Մանուէլը և Սամվելը։
Տուր 3
Երրորդ տուրում Սամվել Տեր-Սահակյանը հանգստանում էր, իսկ Հայկ Մարտիրոսյանը փորձում էր իրացնել երկու զինվորի առավելությունը։ Զինվորների իրարից հեռու գտնվելու և սեփական խաղաքարերի ակտիվության շնորհիվ Մանուէլին հաջողվեց պահեց դիրքը։
Տուր 4
Նախորդ օրվա հանգիստը թույլ չօգնեց Սամվելին դիմակայել։ Հայկը կարողացավ հետզհետե մեծացնել առավելությունը և հասնել հաղթանակի։
Տուր 5
4 տուրից հետո Հայկ Մարտիրոսյանը և Մանուէլ Պետրոսյանը գկխավորում էին մրցաշարային աղյուսակը, իրենցից 1 միավոր ետ էր Սամվելը։ 5-րդ տուրում Հայկը ստացավ լրացուցիչ միավոր և դարձավ միանձնյա առաջատար։
Մրցաշարում հաղթելու համար Մանուէլը նախ պետք է գոնե չպարտվեր Սամվելին, իսկ վերջին տուրում կարողանար հաղթել Հայկին։ Խաղալով շատ ագռեսիվ՝ Մանուէլը ստացավ ծանր դիրք՝ նավակը երկու թեթև խաղաքարի դիմաց։ Արդեն պետք էր պայքարել ոչ-ոքիի համար։
Տուր 6
Վերջին տուրում Հայկը ամբողջ պարտիան խաղաց շատ ամուր և մի պահ նույնիսկ առավելություն ունեցավ, սակայն խաղաց առանց ավելորդ ռիսկերի և խաղն ավարտեց ոչ-ոքի՝ պահպանելով իր տեղը ազգային հավաքականի կազմում։
Մրցաշարի եզրափակիչ աղյուսակը ունի հետևյալ տեսքը․
