16.08.2021

Արտաշատում անցկացվեց Արտաշատի համայնքապետարանի կողմից կազմակերպված մրցաշար

Արտաշատ քաղաքում Շ. Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում անցկացվեց օլիմպիական մրցակարգով Շախմատի հետաքրքիր մրցաշար։ Մրցաշարը փայլուն կերպով կազմակերպել էին Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ պարոն Ա. Գոլեցյանը, Ռ. Գոլեցյանի անվան մարզադպրոցի փոխտնօրեն, վաստակավոր մարզիչ, Գ. Սիմոնյանը, Արարատի մարզի շախմատի պատասխանատու Մ. Մարտիրոսյանը։ Արտաշատի համայնքապետ պարոն Կարեն Բենիամինյանը ողջունեց հաղթողներին, պարգևատրեց պատվոգրերով և դրամական մրցանակներով, իսկ առաջին մրցանակակրին՝ նաև գավաթով:

  1. Առաջնության հաղթող դարձավ Մանե Մարտիրոսյանը,
  2. 2-րդ տեղը գրավեց Արման Զաքարյանը,
  3. 3-րդ տեղը գրավեց Կառլոս Գրիգորյանը:

Շնորհավորում ենք բոլոր հաղթողներին և մաղթում նորանոր հաղթանակներ։