06.05.2022

Ավարտվեց դպրոցականների շախմատի 16-րդ օլիմպիադայի Արարատի տարածաշրջանի փուլը։

Մինչ մրցաշարի մեկնարկը Արարատի 2 -րդ դպրոցի սաները գեղեցիկ միջոցառում էին պատրաստել ներկաների համար։

Լարված ու համառ պայքարից հետո քաղաք Արարատի 5-րդ դպրոցի սաները գրավեցին 3-րդ հորիզոնականը։

2-րդ հորիզոնականը զբաղեցրին Արարատի քաղաքի 2-րդ դպրոցի շախմատիստները։

Մրցաշարում 1 տեղ գրավեց և մարզային փուլ անցավ Վեդի քաղաքի 2-րդ դպրոցը։

Լավագույն եռյակը պարգևատրվեց մարզպետի կողմից պատվոգրերով։

Շնորհավորում ենք մրցանակակիրներին և մաղթում հաջողություն մարզային փուլում։

Ֆոտոշարք