24.08.2021

Ալեն Պողոսյանը՝ GYUMRI OPEN մրցաշարի մինչև 12 տարեկանների փոխչեմպիոն

Գյումրի քաղաքում ավարտվեց GYUMRI OPEN 2021 միջազգային պատանեկան I բաց մրցաշարը։ Մասիսցի Պողոսյան Ալենը (մարզիչ՝ Շահինյան Դավիթ) ամբողջ մրցաշարի ընթացքում փայլուն հանդես եկավ՝ գտնվելով առաջատարների շարքում, և, ի վերջո, գրավեց 2-րդ հորիզոնականը և հռչակվեց GYUMRI OPEN 2021 միջազգային պատանեկան մրցաշարի փոխչեմպիոն ։ Մասիս քաղաքի համար Ալենի ելույթը շատ մեծ հաջողություն է։ GYUMRI OPEN մրցաշարի ընթացքում անցկացվեց նաև բլից մրցաշարը, որտեղ արտաշատցի Հովակիմյան Խաչիկը (մարզիչ՝ Նագդալյան Բախշի) մինչև 2-րդ կարգայինների մեջ գրավեց 1-ին հորիզոնականը։