01.09.2022

Աննա Սարգսյանը Եվրոպայի կանանց առաջնության տասնյակում է

Երեկ կայացավ Եվրոպայի կանանց առաջնության վերջին տուրը։ Առաջնության ամբողջ ընթացքում մեր շախմատիստուհիները պայքարեցին բարձր տեղերի համար։

Արարատի մարզի ներկայացուցիչ Աննա Սարգսյանը 11 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և գրավեց 8-րդ հորիզոնականը՝ զուգահեռ բարելավելով միջազգային վարկանիշը 5.5 կետով։