21.08.2022

Արտաշատում ավարտվեց 4-րդ կարգի որակավորման մրցաշարը

4-րդ կարգի 1 բալ ստացան Հարությունյան Սամվելը (մարզիչ` Բախշի Նագդալյան) և Հակոբյան Լիլիթը (մարզիչ` Նարեկ Բարսեղյան), Լիլիթը նաև ցույց տվեց լավագույն արդյունք աղջիկների պայքարում։

4-րդ կարգի 2-րդ բալ ստացավ Մանուկյան Դավիթը (մարզիչ` Նագդալյան Բախշի)։

Մեսրոպյան Արմանը (մարզիչ` Նագդալյան Բախշի) և Չոբանյան Խաչիկը (մարզիչ` Բախշի Նագդալյան) լրացրեցին 4-րդ կարգ, Խաչիկը նաև լրացուցիչ ցուցանիշներով գրավեց 3-րդ տեղ։

2-րդ տեղին արժանացավ և 4-րդ կարգ լրացրեց Սեկոյան Ռուբիկը (մարզիչ` Նագդալյան Բախշի)։

Մրցաշարի հաղթող դարձավ և 4-րդ կարգ լրացրեց Սայադյան Հովհաննեսը (մարզիչ` Նիկողոսյան Սերինե)։

Շնորհավորում ենք կարգ լրացրած մասնակիցներին և ցանկանում նորանոր հաջողություններ։