01.10.2022

ՀՇԱ-ում ավարտվեց 4-րդ կարգի որակավորման մրցաշարը

Հայաստանի շախմատի ակադեմիայում ավարտվեց 4-րդ կարգի որակավորման մրցաշարը։

Հովհաննիսյան Ալեքսը (մարզիչ` Բախշի Նագդալյան) և Գալստյան Սևադան (մարզիչ` Բարսեղյան Նարեկ) 8 հնարավորից վաստակեցին 6 միավոր և, ստանալով 2-րդ բալը, դարձան 4-րդ կարգայիններ։

Ռուբենյան Արեգը (մարզիչ` Բարսեղյան Նարեկ) 8 հնարավորից վաստակեց 7 միավոր , լրացրեց 4-րդ կարգ և գրավեց 1-ին տեղը ։

Շնորհավորում ենք մեր պատանի շախմատիստներին և մաղթում նորանոր հաղթանակներ գալիք մրցաշարերում։