24.07.2022

Արտաշատ քաղաքում ավարտվեց 3-րդ կարգի որակավորման մրցաշարը։

Բալ ունեցող շախմատիստներից Հովհաննիսյան Նարեկը (մարզիչ` Բախշի Նագդալյան) 8 հնարավորից վաստակեց 5 միավոր և լրացրեց 4-րդ կարգը։ Մրցաշարում լավագույն աղջիկ ճանաչվեց Հովհաննիսյան Միլենան (մարզիչ` Հարությունյան Իսահակ)՝ 8 հնարավորից 5 միավոր։

3-րդ կարգ լրացրեցին Խանոյան Ալենը (մարզիչ` Բարսեղյան Նարեկ) և Մալխասյան Հայկը (մարզիչ` Նագդալյան Բախշի)՝ 8 հնարավորից 6 միավորով։

Լրացուցիչ ցուցանիշներով 3-րդ տեղ գրավեց և 3-րդ կարգ լրացրեց Բաղդասարյան Ստյոպան (մարզիչ` Գաբրիելյան Երվանդ)՝ 8 հնարավորից 6 միավոր։

Մեսրոպյան Էդիկը 8 հնարավորից 6.5 միավորով գրավեց 2-րդ հորիզոնականը և լրացրեց 3-րդ կարգը։

Մրցաշարի հաղթող դարձավ և 3-րդ կարգ լրացրեց Մելքոնյան Ռուդիկը (մարզիչ` Ազարյան Տիգրան) 8 հնարավորից 7 միավորով։

Շնորհավորում ենք բոլոր կարգ լրացնողներին և ցանկանում նորանոր հաջողություններ