14.12.2022

Արտաշատում ավարտվեցին 4-րդ և 3-րդ կարգի որակավորման մրցաշարերը

Արտաշատ քաղաքում ավարտվեցին 4-րդ և 3-րդ կարգի որակավորման մրցաշարերը։

4-րդ կարգի մրցաշար

4-րդ կարգայիններ դարձան Գրիգորյան Սերժը և Վարդանյան Ալեքսը (մարզիչ` Նագդալյան Բախշի), 4-րդ կարգի 1 բալ ստացան Հովհաննիսյան Սուրենը (մարզիչ` Բարսեղյան Նարեկ) և Հովակիմյան Նարեկը (մարզիչ` Նագդալյան Բախշի)։

Մրցաշարում 3-րդ տեղ գրավեց և 4-րդ կարգ ստացավ Շահբազյան Գևորգը (մարզիչ` Նագդալյան Բախշի),

Մանուկյան Վահագը (մարզիչ` Նագդալյան Բախշի) գրավեց 2-րդ տեղ և ստացավ 4-րդ կարգ։

Մրցաշարի հաղթող դարձավ և 4-րդ կարգ լրացրեց Սիմոնյան Գևորգը (մարզիչ` Գաբրիելյան Երվանդ)։

3-րդ կարգի մրցաշար

3-րդ կարգի որակավորման մրցաշարը նույնպես անցավ բավականին լարված և համառ պայքարում։

Բալ ունեցող շախմատիստներից Էլարյան Հայկը (մարզիչ` Հովհաննիսյան Թովմաս) և Ավետիսյան Արթուրը (մարզիչ ` Գագիկ Ստեփանյան) լրացրեցին 4-րդ կարգ։

3-րդ կարգեր լրացրեցին`

  • Հակոբյան Ալլան (մարզիչ` Նագդալյան Բախշի),
  • Մուրադյան Սամվելը, Կարապետյան Իրինան(մարզիչ` Հարությունյան Իսահակ),
  • Ստեփանյան Անահիտը (մարզիչ` Մարտիրոսյան Միքայել)։

3-րդ տեղ է գրավել Խաչատրյան Դավիթը (մարզիչ` Հովհաննիսյան Թովմաս)

2-րդ տեղ՝ Հայրապետյան Տիգրանը (մարզիչ` Նագդալյան Բախշի)

Մրցաշարի հաղթող է դարձել Հայրապետյան Գրիգորը (մարզիչ` Նագդալյան Բախշի)։