27.03.2022

Արտաշատ քաղաքում ավարտվեց 3-րդ կարգի որակավորման մրցաշարը։

Բալ ունեցող շախմատիստներից Համզոյան Ալեքսը (մարզիչ` Միքայել Մարտիրոսյան) 8 հնարավորից վաստակեց 5 միավոր և լրացրեց 4-րդ կարգի 2-րդ բալը` դառնալով 4-րդ կարգային։

8 հնարավորից 6 միավորով 3-րդ կարգայիններ դարձան Պողոսյան Ալբերտը (մարզիչ` Բախշի Նագդալյան), Բաղդասարյան Արտաշեսը (մարզիչ` Թովմաս Հովհաննիսյան) և Սահակյան Կարենը (մարզիչ` Բարսեղյան Նարեկ)։

Մրցաշարում 3-րդ տեղ գրավեց և 3-րդ կարգային դարձավ Գրիգորյան Արկադին (մարզիչ` Նարեկ Բարսեղյան)՝ 8 հնարավորից 6 միավոր։

8 հնարավորից 6,5 միավորով 2-րդ տեղ գրավեց և 3-րդ կարգ լրացրեց Հակոբյան Ֆելիքսը (մարզիչ` Բախշի Նագդալյան)։

Մրցաշարի հաղթող դարձավ և 3-րդ կարգ լրացրեց 8 հնարավորից 6,5 միավորով Գրիգորյան Արամը (մարզիչ ` Բախշի Նագդալյան)։

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ ԿԱՐԳ ԼՐԱՑՆՈՂՆԵՐԻՆ ,ՑԱՆԿԱՆՈՒՄ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳԱԼԻՔ ՄՐՑԱՇԱՐԵՐՈՒՄ։