03.06.2022

Անցկացվեց Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցի 1-ին կարգի որակավորման մրցաշարը

Ս/թ Մայիսի 24-ից Հունիսի 2-ը անցկացվեց Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցի 1-ին կարգի որակավորման մրցաշարը։

Գրիգորյան Լևոնը (մարզիչ՝ Մարտիրոսյան Միքայել) և Եղիազարյան Խաչատուրը (մարզիչ՝ Նագդալյան Բախշի) 9 հնարավորից վաստակեցին 6,5 միավոր և լրացրեցին 1-ին կարգի 1 բալ։ Մարտիրոսյան Նարեկը (մարզիչ` Հակոբյան Հովհաննես) 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր և լրացրեց 1-ին կարգի 2-րդ բալ։

Պողոսյան Տիգրանը (մարզիչ՝ Մարտիրոսյան Միքայել) 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և լրացրեց 1-ին կարգի 2-րդ բալ` ստանալով 1-ին կարգ։

Շնորհավորում ենք մեր մարզի շախմատիստների և մաղթում նորանոր հաղթանակներ։