Ռոբերտ Հովհաննիսյանը կարողացավ Իսպանական պարտիայի տանը պատրաստած տարբերակի միջոցով հանկարծակիի բերել Հայկ Մարտիրոսյանին ու դիրքային շոշափելի առավելություն ստանալ։ Սպիտակները քայլ առ քայլ մեծացնում էին ճնշումը։ 28-րդ քայլին սևերը տակտիկական հարվածի օգնությամբ կարող էին պահել մոտավոր հավասարությունը, սակայն այդ տարբերակը հեշտությամբ միայն համակարգիչներն են տեսնում։
Վաղը Հայկը սպիտակներով կխաղա Մանուէլ Պետրոսյանի դեմ։