
Վեդիում ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի օլիմպիադայի Արարատի տարածաշրջանի փուլը
Վեդի քաղաքի 2-րդ դպրոցում ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 19-րդ օլիմպիադայի Արարատի տարածաշրջանի փուլը։
3-րդ տեղ գրավեց Վեդի քաղաքի 1 հիմնական դպրոցը։
2-րդ տեղ գրավեց Արարատ քաղաքի 4 հիմնական դպրոցը։
Մրցաշարի հաղթող դարձավ և մարզային փուլի ուղեգիր նվաճեց Արարատ քաղաքի 1 հիմնական դպրոցը։
Շնորհավորում ենք մրցանակակիրներին և մաղթում նորանոր հաջողություններ։