15.08.2021

Խաչատրյան Ժորան և Խաչատրյան Լիդյան դուրս եկան շախմատի տան 1/4 եզրափակիչ

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում ավարտվեց շախմատի տան առաջնության 1/8 եզրափակիչ մրցաշարը։ Արարատի մարզից մրցաշարում փայլուն հանդես եկան մասիսցիներ Խաչատրյան Ժորան և Խաչատրյան Լիդյան (մարզիչ՝ Մարտիրոսյան Միքայել )՝ 9 հնարավորից վաստակելով 6,5 միավոր և դուրս գալով շախմատի տան 1/4 եզրափակիչ։ Խաչատրյան Լիդյանը միաժամանակ լրացրեց 1-ին կարգի 2-րդ բալ։ Արտաշատցիներ Առաքելյան Վիլիկը (մարզիչ՝ Նագդալյան Բախշի) և Վարդանյան Սերոժյան (մարզիչ՝ Մուշեղյան Հայկ) 9 հնարավորից վաստակեցին 6 միավոր և լրացրեցին 1-ին կարգի 1-ին բալը։

Շնորհավորում ենք մեր շախմատիստներին և մաղթում նորանոր հաղթանակներ։