26.08.2023

Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում կանցկացվի 2023 թվականի աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունը

Օգոստոսի 26-ից 28-ը Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում կանցկացվի 2023 թվականի աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունը:

Արտաշատ համայնքից մասնակցում են ՀՀ շախմատի ազգային հավաքականի անդամ Միջազգային գրոսսմայստեր Հայկ Մարտիրոսյանը և ընտրական փուլում 1 տեղ գրաված Աթոյան Ալբերտոն։

Այս ստուգատեսում Հայաստանը ներկայացնում են Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մամիկոն Ղարիբյանը, Էլինա Դանիելյանը և Աթոյան Ալբերտոն։

Մեր թիմը մասնակից 38 թիմերի մեջ ունի 5-րդ վարկանիշը:

Հաջողություն մաղթենք մեր ազգային ընտրանուն աշխարհի թիմային առաջնությունում։