22.05.2021

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 15-րդ օլիմպիադայի Արարատի տարածաշրջանի մրցաշարը

ՀՀ դպրոցականների 15-րդ օլիմպիադայի Արարատի տարածաշրջանի մրցաշարում հաղթեցին Վեդիի 2-րդ դպրոցի շախմատիստները՝ Դավթյան Դավիթ, Հայրապետյան Հակոբ, Մելքոնյան Սամվել և Սանասարյան Գոհար։ Շնորհավորում ենք Վեդի 2-րդ դպրոցի թիմին և հաջողություն մաղթում աշնանը անցկացվելիք մարզային փուլում։ Բավականին հաջող հանդես եկան և համապատասխանաբար 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրին Արարատ քաղաքի 2-րդ և Վեդիի 1-ին դպրոցը ներկայացնող շախմատիստները։