18.02.2021

Տուր 3․ Հայկ Մարտիրոսյան 1/2 — 1/2 Տիգրան Պետրոսյան

Հայկ Մարտիրոսյանի գրոհը արքայական թևում ընթանում էր փոփոխական հաջողությամբ։ Ցայտնոտում երկու կողմն էլ հաճախ էին սխալվում։ 40-րդ ստուգիչ քայլի կատարումից հետո էլ դիրքն այնքան էր պարզացել, որ դժվար էր այնտեղ հաղթանակ ակնկալել։

Հայկը շարունակում է կիսել երրորդ հորիզոնականը՝ առաջատար Արման Փաշիկյանին զիջելով 1 միավոր։ Վաղը մեր շախմատիստը սևերով կմրցի Հովհաննես Գաբուզյանի հետ։

Մրցաշարի մյուս պարտիաները կարող եք տեսնել այստեղ>>։