Հայաստանի շախմատի ակադեմիան հուլիսի 10-18-ը կազմակերպում է «Ջերմուկ-2021» պատանեկան XV միջազգային բաց մրցաշարը:
Մրցաշարը կանցկացվի շվեյցարական մրցակարգով, 9 խաղափուլով, 2 տարիքային խմբերով․
- Ա մրցաշար՝ մինչև 18տ. պատանիներ և աղջիկներ
- Բ մրցաշար՝ մինչև 12տ. պատանիներ և աղջիկներ
Միջազգային վարկանիշի հաշվարկի ուղարկվելու է միայն Ա մրցաշարը:
Մրցաշարի ընդհանուր մրցանակային հիմնադրամը կազմում է 1 300 000 ՀՀ դրամ:
Հատուկ մրցանակներ են սահմանված «ChessMood» և «Chessify» ընկերություների կողմից։
Գրանցման վերջնաժամկետն է հուլիսի 6-ը։
Ամբողջական կանոնադրությունը՝ ստորև․