20.07.2022

Հուլիսի 16-ից 24-ը Փոթիում անց է կացվում <<Նանա Ալեքսանդրայի >>գավաթ 2022-ը

Հուլիսի 16-ից 24-ը Վրաստանի Փոթի քաղաքում անց է կացվում շախմատի 15-րդ միջազգային փառատոնը` <<Նանա Ալեքսանդրայի >>գավաթ 2022-ը, որին Արարատի մարզից մասնակցում են հետևյալ շախմատիստները`

Գրիգորյան Ալենը (մարզիչ` Մարտիրոսյան Միքայել) d խմբում 5-րդ տուրից հետո վաստակել է 4.5 միավոր և առաջատարների խմբում է։

Մարտիրոսյան Նարեկը և Գրիգորյան Դավիթը (մարզիչ՝ Հակոբյան Հովհաննես) նույն խմբում վաստակել են 3-ական միավոր։

Հաջողություն ենք մաղթում մեր շախմատիստներին հետագա խաղերի ընթացքում։