12.07.2021

Հայկ Մարտիրոսյանը հաղթում է աշխարհի գավաթի առաջին տուրում

Այսօր տեղի ունեցան աշխարհի գավաթի առաջին տուրի պարտիաները։ Հիշեցնենք, որ Հայաստանի ֆեդերացիան այս փուլում ներկայացնում է 4 շախմատիստ, որոնց թվում է մեր մարզի առաջատար Հայկ Մարտիրոսյանը։

Առաջին տուրում Հայկի մրցակիցն էր զամբիացի միջազգային վարպետ Չիտումբո Մվալին։ Հաջող խաղարկելով սկզբնախաղը՝ Հայկին հաջողվեց հետզհետե մեծացնել առավելությանը և 32-րդ քայլին ստիպել մրցակցին ճանաչել պարտությունը։

Պատասխան հանդիպումը տեղի կունենա վաղը։