29.07.2022

Մեկնարկեց շախմատի համաշխարհային օլիմպիադան

Այսօր Հնդկաստանի Չեննաի քաղաքում մեկնարկեց Շախմատի համաշխարհային օլիմպիադան, որին մասնակցում են նաև Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները։

Կանանց հավաքականուն հանդես է գալիս մեր մարզի ներկայացուցիչ Աննա Սարգսյանը, ով մրցաշարը մեկնարկեց հաղթանակով։

Տուրի արդյունքում մեր հավաքականը 4:0 հաշվով հաղթեց Մադագասկարի հավաքականին։