Այսօր տեղի ունեցան Աշխարհի գավաթի պատասխան հանդիպումները, որտեղ, ցավոք, մեր առաջատար Հայկ Մարտիրոսյանը պարտություն կրեց, և վաղը ստիպված կլինի ուղեգիրը նվաճել թայ-բրեյքում։
Զամբիացի մրցակիցը շատ ագռեսիվ խաղարկեց սկզբնախաղը՝ ցանկանալով ստանալ սուր դիրք։ Հայկը ընդունեց մարտահրավերը և կարողացավ ակտիվ հակախաղ ստեղծել։ 32-րդ քայլում սևերով խաղացող մեր շախմատիստը հաշվարկի սխալ թույլ տվեց և կորցրեց ձին, իսկ երկու քայլ անց՝ նաև փիղը։
Թայ-բրեյքի կանոնադրություն
- Ժամակարգ․ 2 պարտիա, 25 րոպե մինչև խաղի ավարտը, յուրաքանչյուր քայլին 10 վայրկյան հավելումով՝ սկսած առաջին քայլից
- հավասար հաշվի դեպքում՝ ևս երկու պարտիա 10+10 ժամակարգով
- կրկին հավասար հաշվի դեպքում՝ ևս 2 պարտիա 5+3 ժամակարգով,
- կրկին հավասար հաշվի դեպքում խաղացվում է արմագեդդոն։ Սպիտակներին տրվում է 5 րոպե, սևերին՝ 4։ 60-րդ քայլից սկսած յուրաքանչյուր քայլին 2 վայրկյան հավելումով։ Ոչ-ոքիի դեպքում հաջորդ փուլ է անցնում սևերով խաղացող շախմատիստը։