23.03.2021

Մեր երեխաների արդյունքները Հայաստանի առաջնության կիսաեզրափակչի 3-րդ տուրից հետո

Մարտի 20-ին Հայաստանի շախմատի ակադեմիայում մեկնարկեց Հայաստանի պատանիների և աղջիկների առաջնության կիսաեզրափակիչ փուլը։ Մրցաշարի նկարագրությանն ու կանոնակարգին կարող եք ծանոթանալ մեր նախորդ հոդվածում։ Այս հոդվածում տեսնենք մեր երեխաների արդյունքները տարբեր տարիքային խմբերուն։

Մինչև 8 տարեկաններ

Ամենափոքր տարիքային խմբում մեր մարզը ներկայացնում է 3 շախմատիստ․

Արտաշես Մարտիրոսյանը և Մաքսիմ Ապելյանը վաստակել են 2 միավոր և գտնվում են առաջատարին հետապնդողների խմբում։ Ի դեպ, Մաքսիմ Ապելյանին միակ պարտությունը հասցրել է հենց Արտաշես Մարտիրոսյանը։ 4-րդ կարգի մեկ բալ ունեցող Սամվել Ալեքսանյանի համար սա առաջին լուրջ մրցաշարն է։ Նա դեռևս անհաջող է հանդես գալիս։

Մինչև 10 տարեկան տղաներ

Մինչև 10 տարեկանների խմբում 100% արդյունքով առաջատարներից մեկն է մասիսցի Կարեն Եսայանը, իրենից կես միավոր ետ է մնում Ներսես Ֆահրադյանը, Ներսեսին ևս կես միավոր զիջում են Դավիթ Գրիգորյանը և Խաչատուր Եղիազարյանը։ Սահակ Ասատրյանը և Արամ Խաչատրյանը վաստակել են 1 միավոր։

Մինչև 12 տարեկան տղաներ

Մինչև 12 տարեկան տղաների խմբում առաջատարներից մեկն է վեդեցի Դավիթ Դավթյանը, կես միավոր կորցրել և առաջատարներին հետապնդողների խմբում է գտնվում Ալեն Պողոսյանը։ 2-ական միավոր են վաստակել Հակոբ Հայրապետյանը, Ժորա Պաչատրյանը և Ալեն Գրիգորյանը։ 1 միավոր ունի Հայկ Հովհաննիսյանը։

Մինչև 14 տարեկան տղաներ

Մինչև 14 տարեկան տղաների խմբում առաջատարներին 1 միավոր զիջում են Սարգիս Գալստյանը և Ռուբեն Աթանեսյանը։ Վիլիկ Առաքելյանը վաստակել է 1 միավոր։

Մինչև 16 տարեկան տղաներ

Մինչև 16 տարեկան տղաների պայքարում առաջատար Գոռ Հարությունյանը պարտվեց երրորդ տուրում և 2 միավորով գտնվում է առաջատարներին հետապնդողների խմբում։ Նարեկ Մանուկյանը վաստակել է 1 միավոր, Դենիս Առաքելյանը և Ռաֆիկ Կալիջյանը դեռ միավոր չեն վաստակել։

Մինչև 10 տարեկան աղջիկներ

Մինչև 10 տարեկան աղջիկների խմբում մեր մարզի երեք ներկայացուցիչներն էլ գտնվում են առաջատարների խմբում։ Մանե Մարտիրոսյանը և Մագդա Աթանեսյանը վաստակել են 2,5-ական միավոր, Ամելի Պողոսյանը՝ 2 միավոր։

Մինչև 12 տարեկան աղջիկներ

Մինչև 12 տարեկան աղջիկների խումբը բաժանված է երկու ենթախմբի, որոնցից յուրաքանչյուրում մեր մարզը ներկայացնում է մեկական շախմատիստուհի։ Առաջին խմբում Գայանե Խաչատրյանը վաստակել է մեկ միավոր, երկրորդ խմբում Գոհար Սանասարյանը՝ 2 միավոր։

Մինչև 14 տարեկան աղջիկներ

Մինչև 14 տարեկան աղջիկների խմբում մասիսցիներ Վիոլետա Եսայանը և Լիդյա Խաչատրյանը վաստակել են 2-ական միավոր և գտնվում են առաջատարին հետապնդողների խմբում։