23.04.2021

Արշակ Մելքոնյանը Հայաստանի մինչև 16 տարեկանների բրոնզե մեդալակիր

Ավարտվեց Հայաստանի պատանեկան առաջնությունը, որի եզրափակիչ փուլում մեր մարզը ներկայացնում էին 3 շախմատիստ։ Լավագույն արդյունք ցույց տվեց Արշակ Մելքոնյանը, ով 9 հնարավորից վաստակեց 6 միավոր։

Արշակը հենց առաջին տուրում սպիտակներով հաղթեց մրցաշարի առաջին համար Էրիկ Չաքրյանին, սակայն երկրորդ տուրում անսպասելի պարտություն կրեց Տիգրան Ղազարյանից։ Հետագայում Արշակը հաջող խաղաց և վերջին տուրից առաջ պահպանեց Հայաստանի չեմպիոն դառնալու շանսերը, որոնք ավելի մեծացան առաջնության առաջատար Էմին Օհանյանի պարտությունից հետո։ Անձնական հանդիպման միջոցով Արշակ Մելքոնյանն ու Արսեն Դավթյանը պետք է որոշեին երկրի չեմպիոնին։ Սակայն, ի մեծ ուրախություն Էմին Օհանյանի, պարտիան ավարտվեց ոչ-ոքի։ Էմինը դարձավ Հայաստանի չեմպիոն, Արսենը գրավեց երկրորդ տեղը, իսկ մեր Արշակը եզրափակեց եռյակը։

Մինչև 10 տարեկան տղաների խմբում մասիսցի Կարեն Եսայանը ծայրահեղ անհաջող անցկացրեց առաջնության սկիզբն ու վերջնամասը՝ կրելով 3-ական պարտություն։ Առաջնության միջնամասում Կարենը վաստակեց 3,5 միավոր և մրցաշարային աղյուսակում գրավեց 9-րդ տեղը։

Մինչև 12 տարեկան տղաների պայքարում Դավիթ Դավթյանը էլ ավելի անհաջող սկսեց՝ կրելով 5 անընդմեջ պարտություն։ Հետագայում Դավիթը կարողացավ ուշքի գալ և ուղղել իրավիճակը՝ ընդհանուր վաստակելով 3 միավոր և զբաղեցնելով 11-րդ տեղը։

Շնորհավորում ենք մեր մարզիկներին, իրենց ընտանիքներին և մարզիչներ Միքայել Մարտիրոսյանին ու Երվանդ Գաբրիելյանին։