25.04.2023

Ընդունելություն Մասիս քաղաքում

Հայտարարվում է ընդունելություն Մասիսի Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի շախմատի նոր խմբերում։ Ընդունելության համար կարող են դիմել 2015, 2016, 2017 և 2018 թվականներին ծնված երեխաների ծնողները։

Հերթագրումը կատարվում է ամբողջ ուսումնական տարվա ընթացքում։

Նոր խմբի ձևավորման դեպքում հերթագրված երեխաները տեղեկացվում են հեռախոսազանգի միջոցով (ըստ հերթագրման հաջորդականության)։

Հերթագրման և ընդունելության կանոնակարգի համար զանգել հետևյալ հեռախոսահամարով՝ 044306469։