03.07.2021

Նարեկ Մարտիրոսյանը լրացրեց 2-րդ մարզական կարգ

Այսօր Հայաստանի շախմատի ակադեմիայում ավարտվեց 2-րդ կարգի որակավորման մրցաշարը, որտեղ Արտաշատից Մարտիրոսյան Նարեկը (մարզիչ՝ Բախշի Նագդալյան) 55 մասնակիցների մեջ գրավեց 2-րդ հորիզոնականը` 9 հնարավորից վաստակելով 7 միավո ու լրացրեց 2-րդ կարգ։Շնորհավորում ենք Նարեկին այդքան սպասված որակավորումը ստանալու կապակցությամբ և մաղթում նորանոր հաջողություններ։