23.10.2022

Մասիսի 3-րդ դպրոցը դարձավ Արարատի մարզի դպրոցականների չեմպիոն

Արտաշատի N 3 դպրոցում անցկացվեց դպրոցականների շախմատի 16-րդ օլիմպիադայի մարզային փուլը, որին մասնակցում էին Մասիսի 3, Վեդու 2 և Մխչյանի թիմերը։ Համառ և անզիջում պայքարից հետո Մասիսի 3-րդ դպրոցը դարձավ Արարատի մարզի դպրոցականների չեմպիոն` նվաճելով հանրապետական փուլի ուղեգիր։

Շնորհավորում ենք Մասիսի 3 դպրոցի թիմին,ցանկանում հետագա հաջողություններ հանրապետական փուլում։