27.07.2021

Հայկ Մարտիրոսյանը լքում է Աշխարհի գավաթի առաջնությունը

Այսօր թայ-բրեյքում Հայկ Մարտիրոսյանը չկարողացավ վերականգնվել երեկվա թույլ տված սխալից և պարտություն կրեց։ Սպիտակներով մեր շախմատիստը շատ ագռեսիվ խաղաց, սակայն իրանցի մրցակցին հաջողվեց պաշտպանվել և ակտիվ հակախաղի միջոցով ոչ-ոքիի հասցնել պարտիան։ Պատասխան խաղում արդեն Տաբատաբեյն էր ագռեսիվ գրոհ ձեռնարկել, իսկ Հայկը փորձում էր հակախաղ ստեղծել։ Որոշ ժամանակ մեր շախմատիստին հաջողվում էր խնդիրներ ստեղծել, սակայն վճռական պահին Հայկը հրաժարվեց դիրքի հավասարեցումից և պահպանեց լարվածությունը, ինչը հանգեցրեց պարտության։