09.09.2021

Հայկ Մարտիրոսյանը և Աննա Սարգսյանը մասնակցում են ՖԻԴԵ-ի օնլայն օլիմպիադային

Երեկ մեկնարկեց ՖԻԴԵ-ի օնլայն օլիմպիադայի բարձրագույն խումբը, որտեղ Հայաստանի հավաքականի կազմում հանդես են գալիս Հայկ Մարտիրոսյանը և Աննա Սարգսյանը։ Հայաստանի հավաքականի կազմն է ըստ խաղատախտակների՝

Հիմնական կազմ

  1. Գաբրիել Սարգսյան
  2. Հայկ Մարտիրոսյան
  3. Էլինա Դանիելյան
  4. Լիլիթ Մկրտչյան
  5. Արամ Հակոբյան
  6. Աննա Սարգսյան

Պահեստայիններ

  • Ռոբերտ Հովհաննիսյան
  • Հովհաննես Գաբուզյան
  • Սուսաննա Գաբոյան
  • Սիրանուշ Ղուկասյան
  • Մամիկոն Ղարիբյան
  • Մարիամ Մկրտչյան

Թիմի ավագ՝ Արշակ Պետրոսյան

Ավագի օգնական՝ Զավեն Անդրիասյան

Պաշտոնական ներկայացուցիչ՝ Միքայել Անդրիասյան

Վիճակահանության արդյունքում Հայաստանի հավաքականը հայտնվել է A խմբում։ Խմբի կազմն է՝

  • Չինաստան
  • Ղազախստան
  • Իրան
  • Հունաստան
  • Հայաստան
  • Ռումիանիա
  • Ինդոնեզիա
  • Վրաստան
  • Մոնղոլիա
  • Ավստրալիա

Երեկ տեղի ունեցավ երեք տուր, որտեղ մեր հավաքականը նախ 3-3 հաշվով ոչ-ոքի խաղաց Հունաստանի հավաքականի դեմ (Հայկն ու Աննան հաղթեցին), հետո 2-4 հաշվով պարտվեց Իրանին (Հայկը հաղթեց, Աննան խաղաց ոչ-ոքի), իսկ երրորդ տուրում 3,5-2,5 հաշվով հաղթեց Վրաստանի հավաքականին (Հայկը խաղաց ոչ-ոքի, Աննան մնաց պահեստայինների կազմում)։

Պարտիաներ

Տուր 1

Մարտիրոսյան 1 - 0 ՄատրովասիլիսՑիվելեկիդու 0 - 1 Սարգսյան

Տուր 2

Մաղսուդլու 0 - 1 ՄարտիրոսյանՍարգսյան 1/2 - 1/2 Զահեդիֆար

Տուր 3

Մարտիրոսյան 1/2 - 1/2 Մչեդլիշվիլի