Նորություններ
26 սեպտեմբերի, 2026 թ.

Կայացան շախմատի համաշխարհային օլիմպիադայի 8-րդ և 9-րդ տուրերը։
Կայացան շախմատի համաշխարհային օլիմպիադայի 8-րդ և 9-րդ տուրերը։
Տղամարդկանց հավաքականը 8-րդ տուրում ոչ-ոքի խաղաց Նիդերլանդների ընտրանու հետ։
Հայկը սևերով ոչ-ոքի խաղաց Անիշ Գիրիի հետ։
9-րդ տուրում մեր ընտանին 2.5 - 1.5 հաշվով հաղթեց Ադրբեջանի հավաքականին։
Հայկը կրկին սևերով այս անգամ ոչ-ոքի խաղաց Շահրիյար Մամեդյարովի հետ։
9 խաղափուլից հետո մեր թիմը 15 միավորով կիսում է 3-րդ հորիզոնականը։
10-րդ տուրում մեր ընտանին կմրցի Ուզբեկստանի հետ։
Կանանց հավաքականը 8-րդ տուրում 2.5 - 1.5 հաշվով հաղթեց ԱՄՆ-ին։
9-րդ տուրում մեր կանայք 3-1 հաշվով պարտություն կրեցին Չինաստանի հավաքականից։
9 խաղափուլից հետո մեր հավաքականը 14 միավորով կիսում է 6-րդ հորիզոնականը։
10-րդ տուրում մեր մրցակիցը կլինի Հունաստանի ընտրանին։
Մաղթում ենք հաջողություն եզրափակիչ խաղերում։
