Նորություններ

Ավարտվեց շախմատի համաշխարհային օլիմպիադան
Ավարտվեց շախմատի համաշխարհային օլիմպիադան։
10-րդ տուրում մեր հավաքականը 3.5 - 0.5 հաշվով պարտվեց Ուզբեկստանի հավաքականին։
Հայկը պարտվեց Նոդիրբեկ Աբդուսատորովին։
11-րդ փուլում մեր հավաքականը 3 - 1 հաշվով հաղթեց Խորվաթիայի ընտրանուն։ Հայկը երզափակիչ խաղը բաց թողեց։
Հայաստանի հավաքականը 22 հնարավորից վաստակց 17 միավոր և կիսեց 4-7-րդ տեղերը՝ լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո զբաղեցնելով 6-րդ հորիզոնականը։
Օլիմպիադայի հաղթող դարձավ Ուզբեկստանի հավաքականը։
Կանանց հավաքականը 10-րդ տուրում ոչ-ոքի խաղաց Հունաստանի հավաքականի հետ։
11-րդ տուրում մեր հավաքականը 3 - 1 հաշվով հաղթեց Ուզբեկստանի հավաքականին։
Մեր հավաքականը 22 հնարավորից վաստակեց 17 միավոր և կիսեց 3-7-րդ տեղերը՝ լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո զբաղեցնելով 6-րդ հորիզոնականը։
Օլիմպիադայի հաղթող դարձավ Չինաստանի հավաքականը։
Շնորհակալություն ենք հայտնում մեր հավաքականներին անձնվիրաբար պայքարի համար և հաջողություն մաղթում հետագա մրցաշարերում։
