Նորություններ

23 ապրիլի, 2026 թ.
Երկու նվաճում Հայկ Մարտիրոսյանի կողմից

Երկու նվաճում Հայկ Մարտիրոսյանի կողմից

Երկու նվաճում Հայկ Մարտիրոսյանի կողմից

Լեհաստանի Կատովիցե քաղաքում անցկացված 2026 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում Հայկ Մարտիրոսյանը 11 հնարավորից վաստակեց 8 միավոր և կիսեց 5-23-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 13-րդ հորիզոնականը, ինչպես նաև բարելավեց միջզգային վարկանիշը 5 կետով։

Այս արդյունիք շնորհիվ Հայկը նվաճեց 2027 թվականի աշխարհի գավաթի ուղեգիր։

Անցած երեքշաբթի Հայկ Մարտիրոսյանը առաջին անգամ հաղթեց chess.com հարթակում կազմակերպվող «Titled Tuesday» մրցաշարում

Հայկը 11 հնարավորից վաստակեց 10 միավոր՝ տանելով 9 անընդմեջ հաղթանակ և վերջին երկու խաղը ավարտելով ոչ-ոքի։