Նորություններ

Մեկնարկեց Total Chess World Championship Tour Pilot 2026 մրցաշարը
Այսօր կայացավ Total Chess World Championship Tour Pilot 2026 մրցաշարի բացումն ու խմբային փուլի վիճակահանությունը։
Մրցաշարը բաղկացած է մի քանի փուլից՝
1. Շվեյցարական մրցակարգով բլից՝
9 տուր (3+2) ժամակարգով։ Այս մրցաշարում ցույց տված արդյունքը կօգտագործվի որպես լրացուցիչ ցուցանիշ հիմնական մրցաշարի համար։
Մեկնարկում է Նոյեմբերի 10-ին Երևանի ժամանակով ժամը 21:00։
2. Խմբային փուլ
4 խումբ 6-ական շախմատիստով, ովքեր կխաղան 2-ական դասական պարտիա (45+30)։ Հաղթանակի համար կտրվի 3 միավոր, ոչ-ոքիի համար՝ 1 միավոր։ Խմբերի հաղթողները նոկաուտ համակարգով կմրցեն միմյանց դեմ 1-4 տեղերի համար, 2-րդ տեղ զբաղեցրած մասնակիցները՝ 5-8 տեղերի համար, և այդպես բոլոր 6 տեղերը զբաղեցրած մասնակիցների դեպքում։
Վիճակահանության արդյունքով Հայկը կխաղա C խմբում, որը համարվում է մահվան խումբ։ Մրցակիցները կլինեն Մագնուս Կարլսենը, Յան Նեպոմնյաշին, Անիշ Գիրին, Շահրիյար Մամեդյարովը և Աբհիմանյու Միշրան։
3. Նոկաուտ կիսաեզրափակիչ և եզրափակիչ
Կտևի 2-ական օր, ամեն օր կխաղացվի 4 բլից, 2 արագ և մեկ դասական պարտիա։ Ոչ-ոքիի դեպքում՝ արմագեդդոն։
Հաջողություն ենք մաղթում Հայկին այս կարևոր մրցաշարում։
