Նորություններ

26 հուլիսի, 2026 թ.
Շախմատի միջազգային օրը Մասիս քաղաքում

Շախմատի միջազգային օրը Մասիս քաղաքում

Մասիս քաղաքում տեղի ունեցավ շախմատի միջազգային օրվան նվիրված միաժամանակյա խաղաշար։

Միջոցառմանը ներկա էին Մասիսի համայնքապետ Նորայր Հակոբյանը, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Արմեն Գևորգյանը, Արարատի մարզի շախմատի պատասխանատու Միքայել Մարտիրոսյանը, Մասիսի համայնքապետի օգնական Ռուբեն Հովհաննիսյանը, Մասիսի համայնքի կրթության, սպորտի, մշակույթի, երիտասարդության և առողջապահության բաժնի պետ Տիգրան Բաբախանյանը, ինչպես նաև բազմաթիվ հյուրեր և շախմատասերները։

Միաժամանակյա խաղաշար անցկացրեց գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը։

Միաժամանակյա խաղաշարը անցավ շատ հետաքրքիր, եղան շատ գեղեցիկ և դիտարժան պարտիաներ։

Արարատի մարզի շախմատի ֆեդերացիան շնորհավորում է շախմատի միջազգային օրը։