Նորություններ

12 նոյեմբերի, 2026 թ.
Մեկնարկեց «Total Chess World Championship Tour Pilot 2026» մրցաշարի խմբային փուլը

Մեկնարկեց «Total Chess World Championship Tour Pilot 2026» մրցաշարի խմբային փուլը

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող «Total Chess World Championship Tour Pilot 2026» մրցաշարի խմբային փուլի առաջին տուրում Հայաստանի առաջատար շախմատիստ Հայկ Մարտիրոսյանը 3։3 հաշվով է ավարտել մրցամարտը Շահրիյար Մամեդյարովի հետ։

Առաջին պարտիայում Հայկը պարտվեց սպիտակ խաղաքարերով, սակայն պատասխան խաղում կարողացավ սևերով հաղթել և հավասարեցնել հաշիվը։ Հիշեցնենք, որ հաղթանակի համար տրվում է 3 միավոր, ոչ-ոքիի համար՝ 1:

C խմբի մյուս արդյունքներն են՝

Յան Նեպոմնյաշի 4 - 1 Աբհիմանյու Միշրա

Մագնուս Կարլսեն 2 - 2 Անիշ Գիրի

Երկրորդ տուրը կմեկնարկի նոյեմբերի 12-ին՝ Երևանի ժամանակով 18։00-ին։

Հայկը կխաղա Անիշ Գիրիի դեմ։

Հաջողություն ենք մաղթում Հայկին այսօրվա խաղերում։