Նորություններ
29 սեպտեմբերի, 2026 թ.

Ծաղկաձորում մեկնարկեց 2026 թվականի դպրոցականների թիմային աշխարհի առաջնության Եվրոպական մայրցամաքային փուլը
Ծաղկաձորում մեկնարկեց 2026 թվականի դպրոցականների թիմային աշխարհի առաջնության Եվրոպական մայրցամաքային փուլը։
🇦🇲 Առաջնությունը մեկնարկեց այսօր՝ սեպտեմբերի 29-ին, պաշտոնական բացման արարողությամբ, որը հագեցած էր հայկական ազգային տարրերով։
♟ Բացման արարողությունը նշանավորվեց ՖԻԴԵ-ի նորանշանակ նախագահ Տիմուր Տուրլովի և Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանի ելույթներով։
Ուսուցիչ Թովմաս Հովհաննիսյանի ղեկավարությամբ աշակերտներ Հարություն Դերմենջյանը, Արեն Բաղդասարյանը, Հայկ Էլարյանը, Դավիթ Խաչատրյանը և Մարի Խաչատրյանը ներկայացնում են Այնթապի N1 միջնակարգ դպրոցը։
Հաջողություն ենք մաղթում Այնթապի N1 միջնակարգ դպրոցի թիմին։
