

Մասիս քաղաքի Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական դպրոցում մեկնարկեց Արարատի մարզի պատանիների 8-16 տարեկանների շախմատի առաջնությունը, որը նվիրված է Երվանդ Հովհաննիսյանի հիշատակին։
Մրցաշարը հանդիսանում է ընտրական փուլ ՀՀ կիսաեզրափակչի համար։
Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Մասիսի համայնքապետ Նորայր Հակոբյանը, Մասիս քաղաքի ԿԳՄՍ վարչության պետ Տիգրան Բաբախանյանը, Արարատի մարզի շախմատի պատասխանատու Միքայել Մարտիրոսյանը։
Մրցաշարը կազմակերպել են Արարատի մարզի շախմատի ֆեդերացիան` Հայաստանի շախմատի ակադեմիայի և Մասիսի համայնքապետարանի հետ համատեղ։
Մրցանակային ֆոնդի 500,000 դրամը ֆինանսավորել է մրցաշարի գործընկեր Արտաշատի համայնքապետարանը։
Արարատի մարզի շախմատի ֆեդերացիան շնորհակալություն է հայտնում մրցաշարի կազմակերպման և անցկացման սատարողներին։