logo
  • Նորություններ
  • Մարզիչներ
  • Վարկանիշներ
  • Նորություններ
  • Մարզիչներ
  • Մասնաճյուղեր
  • Վարկանիշներ
  • Օգտակար հղումներ
  • Մեր մասին
  • Կոնտակտներ
logo
Մեր մասինՎարկանիշներՕգտակար հղումներ

Կոնտակտներ

Մարզի պատասխանատու

093881339

Մրցաշարային հարցերի դեպքում

077898910

Կայքի հետ կապված հարցերի դեպքում

098339025

figures

Նորություններ

19 փետրվարի, 2025 թ.
Արարատի մարզի պատանիների առաջնության կանոնակարգ

Արարատի մարզի պատանիների առաջնության կանոնակարգ

Արարատի մարզի պատանիների առաջնության կանոնակարգ

Արարատի մարզի շախմատի ֆեդերացիան 2025 թվականի փետրվարի 15-ից 23-ը Մասիս քաղաքի երաժշտական կենտրոնում կազմակերպում է 8-ից 14 տարեկան պատանիների առաջնությունը, որն այս տարի նվիրվում է Երվանդ Հովհաննիսյանի հիշատակին։

Մրցաշարի կազմակերպիչներն են՝

  • Արարատի մարզի շախմատի ֆեդերացիան,
  • Հայաստանի շախմատի ակադեմիան,
  • Մասիսի համայնքապետարանը։

Մրցաշարի գործընկերն է Արտաշատի համայնքապետարանը

Հիմնական դրույթներ

Առաջնությունը կանցկացվի տարբեր տարիքային խմբերով, շվեյցարական մրցակարգով (հնարավոր է լինի տարիքային խումբ, որը կանցկացվի շրջանաձև մրցակարգով), 9 խաղափուլով։ Առաջնության մրցանակային ֆոնդը կազմում է 350 000 ՀՀ դրամ։

Առաջնությունում 1-3-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցները կպարգևատրվեն մեդալներով, պատվոգրերով և դրամական մրցանակներով, հաղթողները՝ նաև գավաթներով։

Մինչև 8 տարեկաններ

Կարող են մասնակցել առնվազն 4-րդ որակավորման կարգ ունեցող 2017թ և բարձր ծնված երեխաները։ Մրցաշարի արդյունքներով 1-ից 5-րդ տեղերը գրաված երեխաները կնվաճեն ՀՀ կիսաեզրափակիչ առաջնության ուղեգրեր։

Դրամական մրցանակները կբաշխվեն հետևյալ կերպ՝

1 տեղ 25 000

2 տեղ 15 000

3 տեղ 10 000

Մինչև 10 տարեկաններ

Կարող են մասնակցել առնվազն 3-րդ որակավորման կարգ ունեցող 2015թ և բարձր ծնված երեխաները։ Մրցաշարի արդյունքներով 1-ից 7-րդ տեղերը գրաված երեխաները կնվաճեն ՀՀ կիսաեզրափակիչ առաջնության ուղեգրեր։

Դրամական մրցանակները կբաշխվեն հետևյալ կերպ՝

1 տեղ 35 000

2 տեղ 25 000

3 տեղ 15 000

Մինչև 12 տարեկաններ

Կարող են մասնակցել առնվազն 2-րդ որակավորման կարգ ունեցող 2013թ և բարձր ծնված երեխաները։ Մրցաշարի արդյունքներով 1-ից 7-րդ տեղերը գրաված երեխաները կնվաճեն ՀՀ կիսաեզրափակիչ առաջնության ուղեգրեր։

Դրամական մրցանակները կբաշխվեն հետևյալ կերպ՝

1 տեղ 45 000

2 տեղ 30 000

3 տեղ 20 000

Մինչև 14 տարեկաններ

Կարող են մասնակցել առնվազն 1-ին որակավորման կարգ ունեցող 2011թ և բարձր ծնված երեխաները։ Մասնակիցների քանակից կախված առաջնությունը կանցակցվի շվեյցարական կամ շրջանաձև համակարգով։ Մրցաշարի արդյունքներով 1-ից 5-րդ տեղերը գրաված երեխաները կնվաճեն ՀՀ կիսաեզրափակիչ առաջնության ուղեգրեր։

Դրամական մրցանակները կբաշխվեն հետևյալ կերպ՝

1 տեղ 60 000

2 տեղ 40 000

3 տեղ 30 000

Լրացուցիչ ցուցանիշներ

Հավասար միավորներ վաստակելու դեպքում մրցանակային տեղերը կորոշվեն ըստ.

  • հատված Բուխհոլցի (-1) գործակցի,
  • Բուխհոլցի,
  • սևերով խաղացած պարտիաների առավելագույն քանակի:

Մրցանակները չեն կիսվում և բաժանվում են համաձայն մրցաշարային աղյուսակում գրաված վերջնական տեղի: Խաղասկզբի համար սահմանված ժամից 30 րոպեից ավել ուշացած մասնակցին կգրանցվի պարտություն։

Ժամակարգ

90 րոպե մինչև պարտիայի ավարտը՝ յուրաքանչյուր քայլի համար 30 վայրկյան հավելումով։

Մրցաշարի կազմակերպիչը կարող է թույլատրել սահմանափակ քանակով պատանի շախմատիստների մասնակցությունը մրցաշարին։

Գրանցման վերջնաժամկետն է 12.02.2025թ-ը։

Ժամանակացույց

ՄիջոցառումԱմսաթիվԺամանակ
Բացման արարողություն15.02.202511:00
Տուր 115.02.202512:00
Տուր 216.02.202511:00
Տուր 317.02.202515:30
Տուր 418.02.202515:30
Տուր 519.02.202515:30
Տուր 620.02.202515:30
Տուր 721.02.202515:30
Տուր 822.02.202511:00
Տուր 923.02.202511:00

Փակման արարողությունը տեղի կունենա 23.02.2025 թվականին 16։00-ին Մասիս քաղաքի երաժշտական կենտրոնում։

Բողոքարկման հանձնաժողով

Հանձնաժողովի նախագահ՝ Գաբրիելյան Երվանդ

Հանձնաժողովի անդամներ՝ Հարությունյան Իսահակ, Սիմոնյան Սուսաննա, Բաբլոյան Միքայել, Հովհաննիսյան Թովմաս

Մրցաշարի տնօրեն՝ Մարտիրոսյան Միքայել։

Գլխավոր մրցավար՝ Նագդալյան Բախշի։